Հայ բռնցքամարտիկները 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալ են նվաճել Սլովենիայի մրցաշարում

Հայ բռնցքամարտիկները հոկտեմբերի 18-ից 30-ը Սլովենիայում մասնակցել են «Արծաթե գոտի» միջազգային մրցաշարին և 9 մեդալ նվաճել՝ 3 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե։
Հայաստանի հավաքականի կազմում մրցաշարի չեմպիոն են հռչակվել 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Վերջինիս մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել եզրափակիչ մենամարտին։
Վնասվածք է ունեցել նաև Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը․ բժիշկները նրան թույլ չեն տվել մասնակցել եզրափակիչ մենամարտին և մեր մարզիկն արժանացել է արծաթե մեդալին։ Մրցաշարի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։
Եվս 4 հայ բռնցքամարտիկ՝ 51 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը, 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նվաճել են բրոնզե մեդալներն ու կանգնել պատվո հարթակի երրորդ աստիճանին։
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը՝ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, մրցաշարին մասնակցել է 11 մարզիկով։ IBA-ի նախաձեռնած այս մրցաշարին շուրջ 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկներ են մասնակցել։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
131Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
125Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
25131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
34530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
174627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
171227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
179326.10.2026, 23:01