Ռուսաստանը Իրանին 140 միլիոն եվրո է տվել և ուկրաինական պատերազմի ժամանակ առգրավված զենք՝ ԱԹՍ-երի դիմաց. #SkyNews

Ռուսական իշխանություններն Իրանին ուղարկել են 140 միլիոն եվրո կանխիկ գումար և Ուկրաինայում առգրավված արևմտյան զենքի նմուշներ՝ անօդաչու թռչող սարքերի խմբաքանակի դիմաց, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Բրիտանական հեռուստաալիքի փոխանցմամբ՝ օգոստոսի 20-ին Թեհրանի օդանավակայան է ժամանել ռուսական ինքնաթիռը՝ առաքելով 140 միլիոն եվրո կանխիկ գումար և Ուկրաինայում առգրավված զենքի նմուշներ՝ բրիտանական NLAW հակատանկային հրթիռ, ամերիկյան Javelin հակատանկային հրթիռ և Stinger զենիթահրթիռային համակարգ:
Ստացված զենքերը կարող են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հնարավորություն տալ սովորել և պատճենել արևմտյան տեխնոլոգիան՝ ապագա հակամարտություններում օգտագործելու համար, կարծում է Sky News-ի աղբյուրը։
Նշվում է, որ զենքի և փողի դիմաց Ռուսաստանը ԻՀՊԿ-ից ստացել է ավելի քան 160 իրանական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 100 «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարք։
Հեռուստաալիքի զրուցակիցը պնդում է, որ վերջին մի քանի օրվա ընթացքում Թեհրանի և Մոսկվայի միջև 200 մլն եվրո արժողությամբ անօդաչու սարքերի վերաբերյալ հերթական գործարքն է կնքվել։ «Սա նշանակում է, որ շուտով Իրանից կժամանի անօդաչու թռչող սարքերի հերթական մեծ խմբաքանակը»,- ասել է նա։
Կիևը Մոսկվային մեղադրում է իրանական անօդաչու թռչող սարքերի միջոցով քաղաքացիական օբյեկտների վրա հարձակվելու համար։ Ուկրաինական կողմը հայտնել է, որ զինծառայողներին հաջողվել է իրանական արտադրության ավելի քան 300 սարք խոցել իրենց տարածքում, այդ թվում՝ Կիևում։ Ռուսական կողմը պաշտոնապես հերքում է այս մեղադրանքները։ Սակայն հոկտեմբերին ՌԴ ՊՆ-ին առընթեր Հանրային խորհրդի ներկայացուցիչը RBC հեռուստաալիքի ուղիղ եթերում թույլ տվեց սայթաքում իրանական զենքի կիրառման մասին։
Նոյեմբերի 5-ին Իրանը խոստովանեց, որ Ռուսաստան է մատակարարել Shahed անօդաչու սարքերը։ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Աբդոլլահյանի խոսքով՝ «փոքր քանակությամբ» անօդաչու սարքեր են մատակարարվել ռուսական ներխուժման մեկնարկից ամիսներ առաջ։
CNN-ը, վկայակոչելով անանուն արևմտյան երկրի պաշտոնյաներին, որոնք «ուշադրությամբ հետևում են Իրանի զենքի ծրագրին», գրել է, որ Թեհրանը պատրաստվում է ևս մոտ հազար զենք ուղարկել Մոսկվա՝ Ուկրաինայի պատերազմի համար։ Սրանք 450 հարվածային անօդաչու թռչող սարքեր են և կարճ հեռահարության «ցամաք-ցամաք» բալիստիկ հրթիռներ։

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
7502:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
9200:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
10600:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
100Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
234Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
96Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
157Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
90Երեկ, 22:36