Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 8 մարզիկ

Սամբոյի աշխարհի 2022թ. առաջնությունն անցկացվելու է նոյեմբերի 11-ից 13-ը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում: Խաղարկվելու է մարզական սամբոյի կանանց և տղամարդկանց, մարտական սամբոյի տղամարդկանց 7-ական քաշերում մեդալների 21 հավաքածու:
Ըստ նախնական հայտերի սպասվում է շուրջ 50 երկրի մասնակցություն:
Առաջին անգամ սամբոյի պատմության ընթացքում ներկայանալու է նաև փախստականների հավաքականը՝ մեկ մարզուհով: Մարիա Ամյուլինա Գեդեսը, ով ժամանակին Վենեսուելայի հավաքականի կազմում նվաճել էր երիտասարդական առաջնության բրոնզե մեդալ, փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում:
Նշենք, որ սպորտի պատմության մեջ առաջին անգամ փախստականների հավաքականը ներկայացել է 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում:
Այս տարի Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Բիշքեկ է գործուղել 8 մարզիկի.
Մարզական սամբո
Կիրակոսյան Տիգրան-58 կգ
Մանուկյան Մաքսիմ-64 կգ
Մահինյան Կառլեն-71 կգ
Ստեփանյան Ալեքսան-79 կգ
Գրիգորյան Դավիթ-88 կգ
Խանջյան Արսեն-98 կգ
Մարտական սամբո
Պողոսյան Ավետիք-79կգ
Ավանեսյան Արման-98 կգ

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
131Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
125Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
25131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
34530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
174627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
60327.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
171227.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
179326.10.2026, 23:01