«Վիվառո»-ի սեփականատերերը 2,5 միլիոն դոլարով գնում են Վիգեն Սարգսյանի շքեղ տունը՝ չնայած քրգործին

Հայաստանի իրավապահ մարմինները շարունակում են կանխամտածված և/կամ անփույթ գործողություններով օգնել նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին իրենց ունեցած գույքերը երրորդ անձանց օտարելու գործարքներում։ Ընդ որում, այդ գույքերը վաճառվում են այնպիսի պայմաններում, երբ դրանց ծագման վերաբերյալ քննվում է քրեական գործ, գրում է «ՍիվիլՆեթ»-ը:
Պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը վաճառել է Երևանի Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող երկու բնակարանները։ Դրանց հետ կապված 2019-ի սկզբից հարուցվել է քրեական գործ, բայց ավելի քան երեք տարի շարունակ բնակարանների նկատմամբ կալանք չի դրվել։
Կալանք դրվել է միայն այս տարվա ապրիլի 22-ին՝ բնակարանների վաճառքից մեկ օր հետո, երբ արդեն գործարքներն ավարտված էին։ Գնորդը «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքն է։ Կողմերը մեկ օրվա ընթացքում առքուվաճառքի պայմանագիր էին ստորագրել, գումարը փոխանցվել էր Սարգսյանի ընտանիքին, նոտարը պայմանագիրը վավերացրել էր, դիմել էին Կադաստր՝ գրանցման համար։ Այս ամենից հետո միայն Քննչական կոմիտեն որոշել է գույքը վերցնել կալանքի տակ։
Այս պատմության գլխավոր դերակատարներն են Վիգեն Սարգսյանը, «Վիվառո» և «Սոֆթկոնստրակտ» ընկերությունների համասեփականատեր Վահե Բադալյանի որդին, Քննչական կոմիտեն, Կադաստրի կոմիտեն։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Սիսիանում տեղի ունեցած ցավալի դեպքի թիվ մեկ մեղավորները ՀՀ ԱԱԾ-ն և Շաքիի գյուղապետն են». Նաիրի Հոխիկյան
5210:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի (լուսանկար)
6608:30
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների 43%-ը ենթարկվում է կլիմայական բարձր ռիսկի»․ Լևոն Ազիզյան
10103:06
«Վաղուց նրանք հանգիստ մտնում են Հայաստան ու ելնում»․ Նարինե Կիրակոսյան
11102:06
«Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է»․ Արտակ Զաքարյան
11000:36
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով բողոքի ակցիաներ են կազմակերպվել
195Երեկ, 23:24
Վրաստանում ձերբակալվել է «գողական աշխարհի» հետ կապ ունեցող 80 անձ
180Երեկ, 22:54
«Եթե պետական մարմինների թերացումներ են եղել, դրանք պետք է քննության առարկա դառնան»․ Մհեր Կարագոզյան
105Երեկ, 20:00