«Բայց ինչո՞ւ». Apple-ն սպառնացել է հեռացնել Twitter-ն AppStore-ից

Apple-ն սպառնացել է հեռացնել Twitter-ն իր AppStore-ից, հայտարարել է ձեռնարկատեր Իլոն Մասքը։ Նա նշել է, որ ընկերությունը չի բացատրել պատճառը։
Մասքը նշել է, որ Apple-ը նաև դադարեցրել է գրեթե բոլոր գովազդները Twitter-ում՝ հետաքրքրվելով, թե արդյոք դա չի արվում ընդդեմ խոսքի ազատության: Նա դիմել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքին՝ «ի՞նչ է կատարվում» խոսքերով և հրապարակել մի ծաղրանկար, որում ասվում էր, որ գործարարն ավելի շուտ կհամաձայնի պատերազմի կորպորացիայի հետ, քան կոմիսիային:
Ձեռնարկատերը նաև մի քանի թվիթով ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Apple-ը AppStore-ի բոլոր վճարումների համար գանձում է 30% միջնորդավճար:
Ավելի վաղ Financial Times-ը գրել էր Twitter-ի՝ գովազդատուների հետ ունեցած խնդիրների մասին, նրա աղբյուրները հայտնել են, որ սոցիալական ցանցի աշխատակիցների զանգվածային կրճատումներից հետո շատ խոշոր գովազդատուներ բախվել են խնդիրների և որոշել են դադարեցնել ծախսերը Twitter-ում։
Միաժամանակ, Մասկի խոսքով, աճում է Twitter-ում օգտատերերի անցկացրած ժամանակը, աճում է նոր գրանցումների աճի դինամիկան։ Նա կանխատեսել է, որ մեկուկես տարում սոցցանցի օգտատերերի ամսական թիվը կհասնի միլիարդի։
Apple has mostly stopped advertising on Twitter. Do they hate free speech in America?
— Elon Musk (@elonmusk) November 28, 2022
Apple has also threatened to withhold Twitter from its App Store, but won’t tell us why
— Elon Musk (@elonmusk) November 28, 2022

«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
6902:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8900:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
10300:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
94Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
225Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
95Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
134Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
88Երեկ, 22:36