Կալանավայրից Մաշկաբանության ազգային կենտրոն տեղափոխված անձը դիմել է փախուստի
289 Շաբաթ, 03 դեկտեմբերի, 2022 թ., 11:00 Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ից 08։30-ն ընկած ժամանակահատվածում Աջափնյակ վարչական տարածքում գործող ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության ազգային կենտրոնից փախուստի է դիմել կալանավայրից նշած կենտրոն տեղափոխված անձը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փախուստի դիմած դատապարտյալը 41-ամյա Գասպար Վ-ն է, ով դատապարտված է եղել ՀՀ ՔրՕրի 177 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ Նրան «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից բժշկական հետազոտաման նպատակով տեղափոխել են նշված կենտրոն։ Նա մտել է 2-րդ հարկում գտնվող լոգարան լոգանք ընդունելու։ Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները մնացել են դռան մոտ, ապա երբ տեսել են, որ նա չի արձագանքում, բացել են լոգարանի դուռը և նկատել, որ նա այնտեղ չէ։ 2-րդ հարկի պատուհանից նա թռել է «նավեսի» վրա ու դիմել փախուստի։ Այս պահին շարունակվում են նրա որոնողական աշխատանքները։ |
Մոփեդներ են վթարվել. կա զոհ
9000:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
163Երեկ, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
150Երեկ, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
26925.04.2024, 21:48Բերքաբերում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
19925.04.2024, 19:54Գեղարքունիքի փոխմարզպետի որդու գերեզմանը պայթեցրել են (տեսանյութ)
38325.04.2024, 12:06Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
41923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
112623.04.2024, 09:48