Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Մեծ կռիվ է հասունանում». Վարուժան Գեղամյան

«Մեծ կռիվ է հասունանում». Վարուժան Գեղամյան
1463
Երկուշաբթի, 05 դեկտեմբերի, 2022 թ., 12:30

Թուրքագետ Վարուժան Գեղամյանի գրառումը․ «Այսօր Բաքու է ժամանելու Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այսօր նաև մեկնարկում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները, որոնք ուղղված են Հայաստանի և Իրանի դեմ: Դա կարելի է հեշտությամբ հասկանալ՝ նայելով զորավարժությունների աշխարհագրությանը՝ Իրանի հետ սահմանակից Աստարա, Իմիշլի և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններ: Ըստ զորավարժությունների սցենարի՝ նախատեսվում են վարժանքները գետն անցնելու (այսինքն՝ Արաքսը) և հակառակորդի թիկունքում ճեղք բացելու նպատակով: Այսինքն՝ հստակ ուղղված է Իրանի դեմ: Մի խոսքով՝ մեծ կռիվ է հասունանում, ու մենք ունենք դե ֆակտո թուրքամետ իշխանություն, որն աջակցել է ոչ թե մեր բնական շահակիցներին, այլև մեր թշնամիներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային, որոն նպատակը մեկն է՝ տարածաշրջանից վերացնել հայկական քաղաքական գործոնը»։