Ռուսաստանը ռմբակոծում է նոր թևավոր հրթիռներով, որոնք արտադրվել են պատժամիջոցների սահմանումից հետո. #NYT
![]() 1454 Երեքշաբթի, 06 դեկտեմբերի, 2022 թ., 23:24 Ռուսաստանն Ուկրաինայի դեմ իր հրթիռակոծության ժամանակ օգտագործում է նոր թևավոր հրթիռներ, որոնք արտադրվել են Արևմուտքի պատժամիջոցների սահմանումից հետո։ Սա նշանակում է, որ Մոսկվան գտել է կիսահաղորդիչներ և այլ բաղադրիչներ ձեռք բերելու ուղիներ, կամ Ռուսաստանը մինչև պատերազմը բաղադրիչների զգալի պաշարներ ուներ, գրում է The New York Times-ը՝ վկայակոչելով Conflict Armament Research-ի բրիտանացի վերլուծաբաններին: Փորձագետներն ուսումնասիրել են նոյեմբերի 23-ի հարձակումից հետո Կիևում հայտնաբերված Kh-101 թևավոր հրթիռների բեկորները։ Զենքերի վրայի գծանշումները, ըստ հաղորդագրության, վկայում են այն մասին, որ հրթիռներից մեկը պատրաստվել է ամռանը, իսկ մյուսը՝ հոկտեմբերից ոչ վաղ։ Նրանք եզրակացրել են, որ Ռուսաստանը շարունակում է կառավարվող հրթիռների արտադրությունը՝ չնայած Արևմուտքի պատժամիջոցներին, որոնք կոչված են զրկելու Մոսկվային դրանց արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչներից: Մինչ այդ վերլուծաբանները պարզել էին, որ իրենց հետազոտած ռուսական առաջադեմ ռազմական տեխնիկայի գրեթե ամբողջ մասը կառուցվել է արևմտյան կիսահաղորդիչների օգտագործմամբ, և Բրիտանիայի Միացյալ Թագավորական պաշտպանության հետազոտական ինստիտուտի (RUSI) աշխատակիցներն ու գործընկերները պարզել են, որ այն զենքերում, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ, գերակշռում են արտասահմանյան արտադրության միկրոչիպերը։ Արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները ենթադրում են արգելք Ռուսաստանի հասանելիությանը բարձր տեխնոլոգիական ռազմական և երկակի նշանակության արտադրանքներին, սարքավորումների պահպանման պայմանագրերի կնքմանը։ Էստոնիայի արտաքին քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Իգոր Գրեցկին ավելի վաղ ասել էր, որ պատժամիջոցների ներդրմամբ կարող են մեծանալ Ռուսաստանի կողմից արդյունաբերական լրտեսության ինտենսիվությունն ու մասշտաբները արևմտյան երկրներում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում։ «Անպես է թվում, թե Կրեմլը փորձում է ինչ-որ չափով փոխհատուցել դեֆիցիտը»,- ասել է նա։ |

«18-ամյա հայի մասին այնպես են արտահայտվում, ոնց որ թշնամի է․ դուք ի՞նչ ցեղատեսակից եք»․ Գայանե Ասլամազյան
1803:06
«Մի շարք ՀԿ-ներ դիմել են գլխավոր դատախազին՝ վերացնելու Դավիթի խափանման միջոց կալանքը»․ Լուսինե Մարտիրոսյան
101Երեկ, 23:30
«Դավիթի ուշքն ու միտքն այն է, որ զատկական հաղորդություն ստանա»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
160Երեկ, 20:18
«Այս օրերին տագնապի մեջ են Միջին Արևելքի հայկական համայնքները»․ Արամ Ա
205Երեկ, 19:48
«Վերակենդանացման բաժանմունքում գտնվող դպրոցականը պետք է անհապաղ ազատվի կալանքից»․ Արման Թաթոյան
230Երեկ, 19:06
Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Ճրագալույցի Պատարագի (տեսանյութ)
165Երեկ, 19:01
Հիսուս Քրիստոսի Հարության տոնն է․ Եկեղեցիներում Ճրագալույցի պատարագ է մատուցվում (տեսանյութ)
144Երեկ, 18:06
«էսօր երբ մտնեք եկեղեցի՝ աղոթքի, հիշե՛ք Դավիթին»․ Նիկողոս Հովհաննիսյան
149Երեկ, 17:24
