«Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ ծնողին խնդրի փրկել իրեն». Թագուհի Թովմասյան
![]() 1385 Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 12:48 ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում ի՜նչ խոշտանգումների պետք է ենթարկած լինեն հայ գերուն, որ ծնողին խնդրի փրկել իրեն և ազատել մահից․ պաշտոնական Բաքվի անմարդկայնությունը որևէ բարոյական սահման չունի։ 2020 թվականի նոյեմբերի 10-ից ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքյանի կինը՝ Լինդա Էուլջեքյանը, ահազանգել է, որ գերեվարված Վիգեն Էուլջեքյանը ենթարկվում է ծեծի, խոշտանգումների, անմարդկային և դաժան վերաբերմունքի և ունի հրատապ օգնության կարիք։ 1 շաբաթ առաջ էլ Վիգենի հետ խոսել է մայրը։ Վերջինս պնդում է, որ որդու կյանքին վտանգ է սպառնում, քանի որ հիվանդ է և հրաժարվում է սնունդ ընդունել․ Վիգենը 95 կգ էր, ապօրինի բանտարկության ընթացքում դարձել է 45 կգ: Հեռախոսազրույցի ընթացքում որդին խնդրել է մորը փրկել իրեն, ազատել մահից։ Ադրբեջանական այս հանցագործություններն ամբողջությամբ խախտում են «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևի կոնվենցիայով ամրագրված արգելքները։ Մասնավորապես՝ Կոնվենցիայում արձանագրված է, որ Ռազմագերիների հետ պետք է մշտապես վարվել մարդասիրաբար: Գերության մեջ պահող տերության ցանկացած ակտը կամ անգործությունը, որոնք հարուցում են նրա իշխանության տակ գտնվող ռազմագերու մահը, կամ ռազմագերու առողջությունը դնում լուրջ սպառնալիքի տակ, արգելվում են և կդիտվեն որպես սույն Կոնվենցիայի լուրջ խախտումներ: Գերության մեջ պահող տերությունը պարտավոր է անվճար ապահովել ռազմագերիների պահպանումը ու նաև բժշկական օգնությունը, որ կպահանջի նրանց առողջական վիճակը։ Օրական հիմնական կերաբաժինն իր որակով, քանակով, բազմազանությամբ պետք է բավարար լինի այն բանի համար, որպեսզի պահպանվի ռազմագերիների առողջության բարվոք վիճակը, և թույլ չտրվեն նրանց քաշի կորուստ կամ երևույթներ՝ կապված սննդի անբավարար լինելու հետ: - Պահանջել եմ հստակ քայլեր և թիրախային գնահատական հայ գերի Վիգեն Էուլջեքյանի նկատմամբ կատարվածի վերաբերյալ, - Խնդրել եմ իրենց ուժերի առավելագույնը ներդնել հայ ռազմագերիների հայրենադարձման գործընթացը հնարավորինս շուտ իրականացնելու նպատակով՝ դաժան, անմարդկային վերաբերմունքից և խոշտանգումներից նրանց ձերբազատելու համար, - խնդրել եմ միջնորդել իմ և Վահե Էուլջեքյանի հեռախոսային զրույցի կազմակերպմանը։ Միջազգային կառույցներին ևս մեկ անգամ ահազանգում եմ՝ հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձումը Ժնևյան կոնվենցիայով սահմանված պարտավորություն է Ադրբեջանի համար, որի իրականացման համար ձևավորվել է միջազգային հանրության ուղիղ միջամտության հրատապ անհրաժեշտությունը՝ ի պաշտպանություն հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքի իրավունքի։ Գործե՛ք, քանի դեռ շատ ուշ չէ»։ Աղբյուրը` Թագուհի Թովմասյան |

«Կգա մի օր, երբ պայմանական թորոսյանարմենը կմտնի Վեհարան, և կավարտվի 1700-ամյա պատմությունը»․ Կարեն Հեքիմյան
6318:18
«Անցյալը փոփոխման ենթակա չէ, պետք է կենտրոնանանք մեր ազգերի համար խաղաղ ապագա կառուցելու վրա». Նիկոլ Փաշինյան
7818:12
«Մեր օրինակը կարելի է որպես ճանապարհային քարտեզ ընդունել». Իլհամ Ալիև
9617:54
«Երբ մարդիկ դուրս գան փողոցներ, ՔՊ-ն թմբուկներ նվագելով փախչելու է Բաքու»․ Տաթևիկ Վիրաբյան
12117:48
«Սիրելի՛ ուսանողներ, ճի՛շտ մարդիկ ընտրեք օրինակ վերցնելու համար»․ Ռուբեն Մելիքյան
11017:30
«Զայեդ» մրցանակաբաշխությունը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
12117:24
«Հաշվի առնելով, որ արքեպիսկոպոսի հետ է առնչվում, «պարոն»-ով մի դիմեք»․ Արա Զոհրաբյանը՝ դատավորին (տեսանյութ)
12217:00
«Վարչախումբն ԱԺ ընտրությունները ցանկանում է վերածել Ալիևի պահանջած սահմանադրության հանրաքվեի»․ Քրիստինե Վարդանյան
11616:48
