Թուրքիայի 155 քաղաքացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ «Հրապարակ»
![]() 689 Չորեքշաբթի, 14 դեկտեմբերի, 2022 թ., 09:30 «Հրապարակ» թերթը գրում է. «2020թ․ հունվարի 1-ից մինչեւ 2022 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Թուրքիայի 155 քաղաքացի՝ մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից՝ նշելով, որ Ադրբեջանի որեւէ քաղաքացի չի դիմել։ Թուրքիայի քաղաքացիների գերակշռող մասը, եթե ոչ ամբողջը, ազգությամբ հայեր են: Նշված ժամանակահատվածում ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն է շնորհվել 48 հազար 352 հայի։ Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից խնդրել էինք տեղեկացնել նաեւ, թե 2021 թվականի փետրվարի 14-ից՝ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու օրվանից մինչ օրս Հայաստան եկած ՌԴ քաղաքացիներից քանիսն է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Ոստիկանությունից պատասխանել են, որ ՌԴ նման քաղաքացիների թիվը կազմում է 17 հազար 498 մարդ։ Ոստիկանությունից, սակայն, չեն պատասխանել, թե քանի դիմում է բավարարվել»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
