Հայտնի են ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ եզրափակիչ դուրս եկած հավաքականները

Ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականն աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում մրցեց Մարոկկոյի թիմի հետ և առավելության հասավ 2:0 հաշվով՝ դուրս գալով եզրափակիչ։
Դիդիե Դեշամի գլխավորած թիմը խաղի հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Իտալիայի չեմպիոն «Միլանի» 25-ամյա պաշտպան Տեո Էրնանդեսը:
79-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի երկրորդ գոլը խփեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 24-ամյա հարձակվող Ռանդալ Կոլո Մուանին, որը մի քանի վայրկյան էր դուրս եկել փոխարինման։
Հանդիպմանը տրիբունայից հետևում էր նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը դեկտեմբերի 18-ին կմրցի Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հետ, որը կիսաեզրափակիչում 3:0 հաշվով պարտության է մատնել 2018թ․ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիային։
Դեկտեմբերի 17-ին Խորվաթիան ու Մարոկկոն կվիճարկեն բրոնզե մեդալները։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
132Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
170Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
23301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
23001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
33131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
40930.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
198627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65127.10.2026, 19:30