ԱԱ-2022. Խորվաթիան՝ բրոնզե մեդալակիր

Խորվաթիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ մեդալ է նվաճում Աշխարհի առաջնություններում
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԱ-2022-ի երրորդ տեղի համար խաղում հանդիպեցին Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները։ Հիշեցնենք՝ թիմերն արդեն հանդիպել էին խմբային փուլի շրջանակում և այդ խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Այս մասին գրում է Armsport-ը։
Հանդիպման հենց մեկնարկից խորվաթներն սկսեցին շատ ակտիվ գործել՝ դիմելով բարձր պրեսինգի։ Եվ դա տվեց իր արդյունքը։ Հանդիպման 7-րդ րոպեին խորվաթ պաշտպան Գվարդիոլը բացեց հանդիպման հաշիվը։ Ի դեպ՝ Գվարդիոլը Խորվաթիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել ԱԱ-ում․ նա այդ ցուցանիշով գերազանցեց Իվիցա Օլիչի ռեկորդը։
Բայց Դալիչի սաների ուրախությունը երկար չտևեց․ երկու րոպե անց Դարին հավասարեցրեց հաշիվը՝ 1-1։
Այս գոլային հրավառությունից հետո թիմերը շարունակեցին ակտիվ գործել՝ հաճախակի սպառնալով մրցակցի դարպասին։ Եթե մինչև 30-րդ րոպեն մի փոքր խաղային առավելություն ուներ Խորվաթիան, ապա խաղակեսի մնացած հատվածում ավելի ակտիվ էին մարոկկացիները։
Բայց այս խաղում երրորդ գոլը խփեցին ոչ թե Ռեգրագիի սաները, այլ՝ խորվաթները․ շատ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Օրսիչը՝ հաշիվը դարձնելով 2-1։
Նշենք, որ Խորվաթիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճել է նաև 1998թ․ աշխարհի առաջնությունում։

Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Լատվիայի հետ խաղում՝ 2։0 հաշվով (տեսանյութ)
3821:36
«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը՝ էշին նստած․ բողոքի ակցիա՝ ֆուտբոլային խաղի ժամանակ»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
5521:36
Շախմատի Օլիմպիադայի իններորդ տուրում Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին
5920:12
Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին
29523.09.2026, 19:54
Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
219418.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
170216.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
84515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
90114.09.2026, 09:30