Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Պուտինը Բելառուսն անվանել է «դաշնակից՝ բառի բուն իմաստով»

Պուտինը Բելառուսն անվանել է «դաշնակից՝ բառի բուն իմաստով»
711
Երկուշաբթի, 19 դեկտեմբերի, 2022 թ., 18:54

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ժամանակ ասել է, որ Բելառուսը հարևան է, որի հետ Ռուսաստանի Դաշնությունը տասնամյակներ շարունակ աշխատում է՝ հաշվի առնելով միմյանց շահերը։ «Բայց Բելառուսը, իհարկե, մեր դաշնակիցն է՝ բառի բուն իմաստով»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ այդ պատճառով մնացած բոլոր հարցերը, այդ թվում՝ տնտեսականը, որոշվում են այս տվյալների հիման վրա։

Պուտինի խոսքով, եթե որոշ տնտեսական հարցեր դեռ չլուծված են համարվում, ապա այդ լուծումները պետք է գտնել։

«Մենք, փաստորեն, եկել ենք միասին փնտրելու դրանք և հասնելու ցանկալի արդյունքի»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը։