«Մեզ պարտադրվելո՞ւ է հայ իրականության հետ կապ չունեցող, ինչ-որ փոքրամասնությունների քարոզ»․ Գեղամ Նազարյան
![]() 669 Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 14:30 ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ և Եվրոպական միության միջև «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրին 2021-2027 թվականի ՀՀ մասնակցության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանին հարցրեց. «Դուք նշեցիք, որ որոշակի՝ բավականին մեծ գումար մուծելուց հետո ստանալու եք ավելի մեծ գումարներ ինչ-որ մշակութային ծրագրեր իրականացնելու համար. այս բարդ իրավիճակում, երբ աշխարհում տարածում է գտնում կասկածելի մշակույթը, արդյո՞ք մեզ պարտադրվելու են ինչ-ինչ տարրեր, որոնք մեղմ ասած հայ իրականության հետ որևէ կապ չունեն, այսինքն՝ ինչ-որ փոքրամասնությունների քարոզ, ինչ-որ անհասկանալի մշակույթների ներդրում։ Դուք ազա՞տ եք լինելու ընտրել՝ ինչ եք անելու, թե՞ ձեզ պարտադրելու են, որ այս-այս մշակութային ծրագրերն իրականացնելու համար ծախսեք այդ գումարները»։ ԿԳՄՍ նախարարի տեղակալն արձագանքեց. «Թե որն է կասկածելի մշակույթ, կարծում եմ՝ շատ սուբյեկտիվ ընկալման տիրույթում է։ Խոսքը վերաբերում է մշակույթի ոլորտի լայն առումով զարգացմանը, ընտրությունը կատարելու է եվրոպական կողմը»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
9303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
151Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
187Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
151Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
318Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
283Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
327Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
251Երեկ, 19:30
