Հայ շախմատիստներն Ալմաթիում մասնակցում են արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը

Ղազախստանի Ալմաթի քաղաքում այսօր մեկնարկում է արագ և կայծակնային (բլից) շախմատի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում ընդգրկված են գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Վերջինս, ի դեպ, այսօր կայանալիք առաջին տուրում կմրցի աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:
Կանանց մրցաշարում մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը:
Մրցաշարին մասնակցում է 50 երկրի շուրջ 290 ներկայացուցիչ: Առաջնությանը հայտավորված են նաև ԱՄՆ ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Նիդեռլանդների ներկայացուցիչ Անիշ Գիրին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշե-Լագրավը և մի շարք այլ տիտղոսակիր շախմատիստներ:
Առաջնության մրցանակային հիմնադրամը 1 միլիոն ԱՄՆ դոլար է: Առաջնությունը կավարտվի դեկտեմբերի 30-ին:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
119Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
112Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
24131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
33430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
172127.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
59827.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
168727.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
176826.10.2026, 23:01