ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ժամանել է Ադրբեջան

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի Կովկասյան հարցերի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Մարք Քեմերոնն այցով Ադրբեջանում է։
ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Բաքվում գտնվելու ընթացքում նա կմասնակցի պաշտոնական հանդիպումներին դեսպանատան թիմի հետ, ելույթ կունենա «Ամերիկայի անկյուն» միջոցառմանը, կհանդիպի տարբեր պաշտոնյաների, ինչպես նաև ԱՄՆ կառավարության տնտեսական, քաղաքական և այլ գործընկերների հետ։
Մարք Քեմերոնն աշխատել է ինչպես Վրաստանում, այնպես էլ Թուրքիայի Ադանա ու Անկարա քաղաքներում։
«Իր հանդիպումների ժամանակ նա կնշի, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագայի խթանմանը: Նա ընդգծելու է, որ ուղիղ երկխոսությունը կողմերի միջև հարցերի լուծման և կայուն խաղաղության հասնելու բանալին է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
192Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
399Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
32106.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
50404.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
46304.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
45304.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
42704.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
39503.11.2026, 15:42