Ուկրաինացի մասնագետը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը կգլխավորի Հայաստանի ազգային հավաքականը:
Հունվարի 14-ին կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: 1.5 ժամ տևած քննարկումներից հետո առաջարկված թեկնածուներից ընտրվեց Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը:
Ալեքսանդր Պետրակովը ծնվել է 1957 թվականի օգոստոսի 6-ին՝ Կիևում։
Մարզչական կարիերայի ընթացքում Պետրակովը մարզել է Ուկրաինայի տարբեր տարիքային հավաքականներ։
Պետրակովի գլխավորած Ուկրաինայի Մ-19 հավաքականը 2018 թվականին դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, իսկ 2019-ին Ուկրաինայի մինչև 20 տարեկանների ազգային հավաքականը Պետրակովի գլխավորությամբ դարձել է Աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության չեմպիոն։
Ալեքսանդր Պետրակովի մարզչական կարիեիան.
«Բուդիվելնիկ» Իվանկով - 1991-1993
«Տորպեդո» Զապարոժիե (մարզչի օգնական) – 1993-1994
ԲԿՄԱ-2 Կիև (մարզչի օգնական) – 1996-1998
ԲԿՄԱ-2 Կիև – 1998-1999
«Սպարտակ» Սումի – 2000
«Վիննիցա» - 2001
«Վիննիցա» (մարզչի օգնական) – 2001
«Դինամո» Կիև (ակադեմիա) – 2002-2005
Իվան Պոդդուբնիի անվան Օլիմպիական քոլեջ – 2006-2010
Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2011
Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2012
Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2013
Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2014
Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2015
Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2016
Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2017
Ուկրաինայի Մ-19 հավաքական – 2018
Ուկրաինայի Մ-20 հավաքական և Ուկրաինայի Մ-16 հավաքական – 2019
Ուկրաինայի Մ-17 հավաքական – 2020
Ուկրաինայի Մ-18 հավաքական – 2021
Ուկրաինայի ազգային հավաքական – 2021-2022

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
111Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
105Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
23631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
32930.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
170827.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
59627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
167427.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
175526.10.2026, 23:01