«Հայաստանը հույս ունի, որ ռուսական կողմը միջոցներ կկիրառի Լաչինի միջանցքը վերաբացելու համար». Վահագն Խաչատուրյան

«Խաղաղապահները 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների շրջանակում հենց այդ ժամանակից սկսեցին իրենց աշխատանքը: Նրանք պետք է ապահովեին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության ուղիղ կապը: 90 կմ է այդ կապը, և այդտեղ երկու պատասխանատու կա՝ ռուսական խաղաղապահները, որոնք պետք է անվտանգություն ապահովեն, և Ադրբեջանը, որը պետք է խոչընդոտներ չստեղծի: Տվյալ դեպքում Ադրբեջանն իր պարտավորությունները չի կատարում՝ արհեստական խոչընդոտ է ստեղծել, և դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը փակ է Լաչինի միջանցքը»,- այս մասին հայտարարել է ՀՀ նախագահը՝ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում:
Նա հիշեցրել է, որ միջանցքով ամեն օր 300-ից 400 մեքենա է անցել՝ Լեռնային Ղարաբաղի ազգաբնակչության համար ապահովելով կենսականորեն անհրաժեշտ ամեն ինչ, իսկ շրջափակումից հետո ընդամենը 400 մեքենա է այդ միջանցքով անցել՝ հումանիտար նպատակով։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
189Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
394Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
31806.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
50104.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
46104.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
45104.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
42504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
39303.11.2026, 15:42