«Իշխանական քարոզչությունը թիրախավորեց դասակի հրամանատարին, որովհետև ինքն ասեց պարզ ճշմարտություն». Անժելա Էլիբեգովա

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանական քարոզչությունը թիրախավորեց հայտնի դասակի հրամանատարին, որովհետև ինքը ասեց երկու պարզ ճշմարտություն՝
1. Կան նաև այլ վարկածներ, բացի «հարմար» բարձրաձայնածից։ Սա նաև հաստատվեց երեկ պաշտոնապես։
2. Մեղավոր են բոլորը, սկսած վարչապետից, ՊՆ նախարարից, ԳՇ-ից։ Սա այնքան պարզ ճշմարտություն ա, որ անհնար ա վիճել։ Որովհետև իրենք են պատասխանատու զինվորի ծառայության պայմանների համար։
Ամբողջ իշխանական մեդիա-ֆեյքա-հ1-իրավապահ մեքենան միացավ պայքարելու մի տղայի դեմ, ով ընդամենը ասեց պարզ ճշմարտությունը։
Չտրամադրել տարրական պայմաններ, հետո մեղադրել զոհին, քավության նոխազ դարձնել ստորին օղակները, որոնք իշխանական ադմինիստրատիվ ռեսուրսին դիմադրել չեն կարող ու խուսափել սեփական պատասխանատվությունից։
Իսկ պատասխանատվությունից խուսափելը գիտեք ինչի է բերում՝ անպատժելիության զգացողության։ Ամբողջ առաջնագծով կարելի ա չբարեկարգել պայմանները, որովհետև ինչ դեպք էլ լինի, կբարդեն զոհի վրա»:

«Փաշինյանի ֆինանսական հնարավորությունների իրական պատկերը պարզ կլինի իշխանությունը կորցնելուց հետո»․ Դերենիկ Մալխասյան
2914:30
Պեդրո Զարոկյանը ձայնագրություն միացրեց (տեսանյութ)
4214:18
«Էդ ո՞նց է, որ մի դեպքում ապամոնտաժում եք, մյուս դեպքում Կենտրոնի ղեկավարի ախպոր շինությունը թողնում եք»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
7413:30
«Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի պատճառով շուրջ 200 ավագ դպրոց է փակվել». Ժեֆրե
10812:42
«Սա անելու բա՞ն ա, ստրուկները մեզ ստրկացնում են»․ քաղաքացի (տեսանյութ)
6312:36
«Նենց դեմք ունես, ոնց որ աբիժնիկ լինես», «դու էլ քոչարյանականի դեմք ունես»․ վեճ՝ քաղաքացու և թաղապետի միջև (տեսանյութ)
8112:18
«Պետությունը ոչ իրավունք ունեցողին է պաշտպանում, ոչ էլ չունեցողին»․ Սոս Հակոբյան
6912:12
ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել
7711:30