The Guardian–ն անդրադարձել է Խաչանովի կողմից Արցախին աջակցելու թեմային

Բրիտանական հայտնի The Guardian պարբերականը գրել է այն մասին, որ հայտնի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ աջակցել է Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող Արցախին։
«Կարեն Խաչանովը շարունակեց իր կարիերայի վերածնունդը՝ երկրորդ անգամ անընդմեջ դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ, սակայն նրա ուղերձը նույնքան ուշադրության արժանացավ, որքան նրա ելույթը»,- ասվում է հոդվածում։
Նշվում է, որ Խաչանովը տեսախցիկի վրա գրել է «Ուժեղ մնա, Արցախ», ապա կրկին գրություն է արել՝ ի պաշտպանություն Արցախի։
«Ես հայկական արմատներ ունեմ հայրիկիս, պապիկիս, նույնիսկ մայրիկիս կողմից։ Կիսով չափ հայ եմ։ Չեմ ուզում խորանալ, ուղղակի ուզում էի աջակցել իմ ժողովրդին»,- ասել է Խաչանովը։
Հրատարակությունը նշում է, որ նրա հայրը Երևանից է:
Պարբերականը նաև անդրադարձել է Արցախի շրջափակմանը. «Ավելի քան 40 օր է, ինչ ադրբեջանցի ցուցարարները փակել են ճանապարհը՝ դադարեցնելով բեռների, սննդամթերքի և բժշկական պարագաների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ ցուցարարները ուղարկվել են Ադրբեջանի կառավարության կողմից։ Ադրբեջանը, որ չի ընդունում, որ շրջափակում կա, երեքշաբթի օրը թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակում պահանջել է պատժել Խաչանովին իր ուղերձի համար:
Խաչանովն իր ուղերձներից ոչ մեկում չի հիշատակել Ադրբեջանը և ասել է, որ ITF-ից որևէ հաղորդագրություն կամ հանդիմանություն որևէ մեկից չի ստացել»:

«Արարատ-Արմենիա»-ի հայտացուցակն ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի խաղարկության լիգայի փուլի հանդիպումների համար
285Երեկ, 19:13
Մարիա Ազիզյանը՝ ITF-ի J60 միջազգային մրցաշարի հաղթող
23305.09.2026, 22:48
Ֆրանսիայիում 18-ամյա կալանավորը ծրագրել է Մբապեի և 25 այլ մարդկանց առևանգումը
159302.09.2026, 21:06
Լիոնել Մեսին հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականից հեռանալու մասին (լուսանկար)
216431.08.2026, 21:00
Լիոնել Մեսսին 2022 թվականից ի վեր առաջին անգամ մեկ խաղում խփեց 4 գոլ (տեսանյութ)
158630.08.2026, 14:30
«Այս հաղթանակը նաև այլ խորհուրդ ունի»․ Սուրեն Սուրենյանց
89728.08.2026, 09:36
«Արարատ-Արմենիան նոր էջ թողեց մեր ֆուտբոլային պատմության մեջ»․ Թաթուլ Հակոբյան
85728.08.2026, 09:30
Սուրեն Աղաջանյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open 2026 մրցաշարում
80728.08.2026, 00:48