ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձև
![]() 869 Ուրբաթ, 27 հունվարի, 2023 թ., 12:00 ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց, բանաձևի նախագիծը նաև նախանշում է որոշակի գործողությունների շրջանակ, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մասնավորապես առաջարկվում է․ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների միջազգային քննությանն օժանդակություն։ ԱՄՆ կոնգրեսականներին ուղղված Ֆրենք Փալոնի նամակում վերջինս օրենսդիրներին խրախուսել է հովանավորել բանաձևի նախագծի առաջխաղացումը՝ ավելացնելով․ «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանն Արցախից հեռացնելու և նրանց՝ իրենց նախնիների երկրում ազատ, արժանապատիվ և ժողովրդավարական ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չենք կարող անտեսել»: Փալոնը նաև պնդել է, որ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, նախքան այս հումանիտար ճգնաժամը դառնա աղետալի»»: |

Արարատի, Սիսիանի, Վարդենիսի, Թալինի, Արթիկի, Հրազդանի, Արագածի և Սպիտակի տարածաշրջաններում ձյուն է տեղում
9120:24
Լիբանանի նախկին վարչապետ Թամմամ Սալամը այցելել է Արամ Ա-ին
9819:54
«Մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ կասկածվող 4 անձ է ձերբակալվել». Նարեկ Սարգսյան
15819:30
«ԵԽ լրագրողների անվտանգության հարթակն ահազանգել է Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորման մասին». Ռուբեն Մելիքյան
14617:54
«Հիվանդանալը ՀՀ-ում շարունակում է մնալ աղքատացման հիմնական պատճառներից մեկը». Դավիթ Անանյան
20717:36
«Սամվել Կարապետյանի գործով իշխանությունից կառչածները «Մաստեր Կլասս» են ցույց տալիս»․ Ամրամ Մակինյան
18917:06
«Երբեք չի կարելի ընտրել Նիկոլին ու իր թիմին, բայց չի կարելի նաև ձեզ ընտրել»․ Վահե Լոռենցը՝ ընդդիմությանը
19615:54
Նիկոլ Փաշինյանի այցից առաջ բարեկարգում են եկեղեցու հարակից տարածքը (տեսանյութ)
23615:06
