«Մենք չենք չեղարկել մոսկովյան հանդիպումը, այլ հետաձգել ենք այն»․ Միրզոյանը՝ եռակողմ հանդիպման մասին

812
Չորեքշաբթի, 08 փետրվարի, 2023 թ., 14:24
«Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պլանավորված Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հերթական քննարկմանը մենք հարմար չգտանք մասնակցելու՝ ելնելով Լաչինի միջանցքի ապօրինի բլոկադայի հանգամանքներից»,-այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը։ «Միևնույն է, չմասնակցելով հանդերձ, մենք փոխանցել ենք մեր առաջարկները Բաքվին՝ հեռավար կարգով։ Եվ ահա մոտ 10 օր առաջ ստացել ենք Ադրբեջանի պատասխանը ու հիմա քննարկման փուլում ենք»,– նշել է Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը վստահեցրել է, որ բանակցային գործընթացը կանգ չի առել, մեկնաբանություններն ու առաջարկները շարունակվել են փոխանակվել և ադրբեջանական կողմի մեկնաբանությունների հիման վրա Հայաստանը շուտով հանդես կգա նոր մեկնաբանություններով։

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
153Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
322Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
28506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
47004.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
44604.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
43604.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
41004.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
37803.11.2026, 15:42