Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից 73 մլն դրամ ավել գումար է հատկացվել. «Հրապարակ»
![]() 489 Ուրբաթ, 10 փետրվարի, 2023 թ., 09:12 «Հրապարակ»-ը գրում է. «Կառավարական առանձնատների սպասարկման համար այս տարի բյուջեից շուրջ 73 մլն դրամ ավելի գումար է հատկացվել, քան անցած տարի։ Վարչապետի աշխատակազմն այս տարի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին փոխանցել է 542 մլն 465 հազար 200 դրամ։ Անցած տարի այդ գումարը կազմում էր 469 մլն 741 հազար դրամ։ Ինչպեսեւ անցած տարի, այս տարի այդ գումարով ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի կառավարական առանձնատների սպասարկում, պաշտոնյաների կեցության ապահովում եւ առանձնատների շահագործում, առանձնատներին կից տարածքի պահպանություն ու շահագործում, առանձնատների կահավորում, վերազինում։ Այսինքն՝ որևէ նոր նպատակ, որի համար պետք էր հավելյալ գումար հատկացնել, դրամաշնորհի պայմանագրում չի նշվում, ավելին՝ ստացվում է, որ կառավարական առանձնատներն ամեն տարի վերազինվում ու կահավորվում են։ Հիշեցնենք նաև, որ 2019 թվականին ամառանոցներից 8 տուն վերանորոգվել էր, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանինը: 2021 թվականին, երբ Ալեն Սիմոնյանը դարձավ ԱԺ նախագահ և տեղափոխվեց կառավարական առանձնատուն, նա ևս վերանորոգեց իր տունը: Ամառանոցները, փաստորեն, ամեն տարի վերանորոգվում են, դրանց սպասարկման համար ուղղված գումարներն էլ՝ ավելանում։ Մենք փորձեցինք «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդուհի Հարությունյանից պարզաբանում ստանալ, թե ինչով է պայմանավորված շուրջ 73 մլն դրամով ֆինանսավորման ավելացումը, սակայն տնօրենն առաջարկեց գրավոր հարցում ուղարկել։ Հարցումն ուղարկել ենք, ստանալուն պես այն ևս կհրապարակենք»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
