Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Համեր»-ի վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Համեր»-ի վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
598
Երկուշաբթի, 13 փետրվարի, 2023 թ., 12:54

ՀՀ քննչական կոմիտեն «Համեր»-ի 25-ամյա վարորդին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, այս մասին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք՝ փետրվարի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը հանդիպակաց երթևեկել էր Աբովյան փողոցում, չէր ենթարկվել ոստիկանության ծառայողների «Կանգ առ» ազդանշանին, մեքենան վարել էր հետիոտնի համար նախատեսված մասով, վրաերթի էր ենթարկել պարեկի, դիտավորյալ հարվածել և վնասել էր պարեկային՝ 3 և քաղաքացիների՝ 8 մեքենաներ։
Այդ ամենը կանխելու և մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել էր հրազեն «Համերի» անվադողերի ուղղությամբ։ Վարորդը թողնելով մեքենան Ագաթանգեղոսի փողոցի շենքերից մեկի կամարանցման տակ՝ դիմել էր փախուստի:
Ոստիկանները պարզել էին, որ «Համերը» շահագործել է Արարատի մարզի Արարատ գյուղի 25-ամյա բնակիչ Գ. Ս-ն։ Նա հայտնաբերվել էր Խորենացու փողոցում, ձերբակալվել և ներկայացվել էր նախաքննական մարմին։
Ձերբակալվածի անձնական խուզակությամբ հայտնաբերվել էր «մեթամֆետամին» տեսակի թմրանյութի նմանվող բյուրեղանման զանգված: