Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը՝ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը փետրվարի 10-14-ը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված Եվրոպայի բաց վարկանիշային մրցաշարին և մեկ մեդալ նվաճել։
Հայաստանի ներկայացուցիչ, 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը, տանելով 5 հաղթանակ, զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալի:
Հայաստանի հավաքականի կազմում «EUROPEAN OPEN 2023» մրցաշարին մասնակցել են նաև Գասպար Հայրապետյանը (60 կգ), Ֆերդինանդ Կարապետյանը և Արսեն Ավետիսյանը (երկուսն էլ 73 կգ): Հայաստանի մյուս ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել։
Տարեսկզբին Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը և Արտակ Թորոսյանը Հին աշխարհամասի ավելի քան 400 հեղինակավոր ձյուդոիստների հետ Ավստրիայում մասնակցել են ուսումնամարզական ճամբար-հավաքի: Հավաքի ավարտից ձյուդոիստները մարզումները շարունակել են Օլիմպավանում:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
103Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
99Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
23231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
32530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
170227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
59427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
166827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
174926.10.2026, 23:01