Կիրակի, 08 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

Վնասազերծվել է «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի վրա կրակոցներ արձակողը

Վնասազերծվել է «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի վրա կրակոցներ արձակողը
292
Ուրբաթ, 17 փետրվարի, 2023 թ., 20:18

Այսօր՝ փետրվարի 17-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի, Ոստիկանության Արտաշատի և Վեդիի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Արարատի մարզի Տափերական գյուղում իրականացրել են հատուկ օպերացիա, որը կապված է եղել Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունով։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Արարատի մարզի ոստիկանները կարճ ժամանակում օպերատիվորեն հասնում են դեպքի վայր, որտեղ՝ խորտկարանում, հայտնաբերում են Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Գևորգյանին, ով կասկածվում է փետրվարի 10-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Սևանի փողոցում, «Պլատինիում» առևտրի կենտրոնի տնօրենի ուղղությամբ կրակոցներ արձակելու, նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու և RANGE ROVER մակնիշի ավտոմեքենայով դեպքի վայրից փախչելու մեջ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն խորտկարանում Արարատի ոստիկանները բռնել են նրան, նա փորձել է ձեռքը տանել դեպի իր ուսին եղած պայուսակը, սակայն ոստիկանների պրոֆեսիոնալ, ճիշտ ու գրագետ վնասազերծման արդյունքում նա չի կարողացել ձեռքը մտցնել ուսապարկի մեջ։