«Հայաստանն ու Ադրբեջանն իսկապես պատմական հնարավորություն ունեն». Բլինքեն

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ երկու երկրներն էլ 30 տարվա հակամարտությունից հետո խաղաղության հասնելու պատմական հնարավորություն ունեն։
«Մենք կարծում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես պատմական հնարավորություն ունեն՝ հասնելու կայուն խաղաղության ավելի քան 30 տարվա հակամարտությունից հետո»,- ասել է նա։
Հանդիպումը կայացել է Մյունխենի համաժողովի շրջանակում։ Բլինքենը կողմերին խոստացել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղության հաստատման գործում։
«Կողմերն իրենք են վերականգնել կենտրոնացումը խաղաղ գործընթացի վրա, այդ թվում՝ ուղիղ բանակցությունների, ինչպես նաև Եվրոմիության և մեր միջոցով: Միացյալ Նահանգները պատրաստ է անել ամեն ինչ՝ աջակցելու այդ ջանքերին»,- ասել է նա:

«Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով ու բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը»․ Նիկոլ Փաշինյան
141Երեկ, 13:12
Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
300Երեկ, 10:07
ՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր Վարդանյանը
27506.11.2026, 12:24
Մեկնարկում է նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը
45804.11.2026, 16:12
«Նախաձեռնված քրեական վարույթով 36 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում». ՔԿ
44004.11.2026, 15:24
Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)
43004.11.2026, 12:06
«Քրեական վարույթի շրջանակում 65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ»․ ՔԿ
40504.11.2026, 10:12
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեցոլայի հետ (տեսանյութ)
37203.11.2026, 15:42