Սի Ցզինպինն առաջիկա ամիսներին կայցելի Ռուսաստան. #WSJ

Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը կարող է առաջիկա ամիսներին այցելել Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բարձր մակարդակի հանդիպում ունենալու համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։
«Պեկինն ասում է, որ ցանկանում է ավելի ակտիվ դեր խաղալ հակամարտությունը դադարեցնելու համար, և մարդիկ, ովքեր ծանոթ են պարոն Սիի ճամփորդական ծրագրերին, ասում են, որ Պուտինի հետ հանդիպումը կլինի բազմակողմ խաղաղ բանակցությունների խթանման մաս և թույլ կտա Չինաստանին կրկնել միջուկային զենք չօգտագործելու կոչերը»,- գրում է հրատարակությունը։
Փետրվարի 21-ին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպել է Չինաստանի Կոմկուսի Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յիի հետ։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Չինաստանը մշակել է ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիր, որին ծանոթացել էր Bloomberg-ը։

«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
2500:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
5900:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
58Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
147Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
74Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
59Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
67Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
67Երեկ, 22:18