Հրեական առեղծվածային գերեզմանոց՝ Եղեգիսում

Քչերը գիտեն, որ Վայոց ձորի մարզի՝ պատմական ու բազմաթիվ հուշարձաններով հարուստ Եղեգիս գյուղի մոտ գտնվող մի փոքրիկ անտառում՝ Եղեգիս գետի ձախ ափին, կա հրեական գերեզմանոց։ Հրեաների՝ նման զանգվածային գերեզմանոցը եզակի է Հայաստանում։ Հետաքրքիրն այն է, որ ինչպես Եղեգիսում, այնպես էլ Հայաստանի այլ վայրերում հրեական համայնքի գոյության վերաբերյալ արձանագրված որևէ փաստ չկա։ Ինչպես Եղեգիս գյուղի հրեաների ծագումն է առեղծվածային, այնպես էլ այս համայնքի անհետացման հանգամանքները։
Գերեզմանատան տապանաքարերը հայտնաբերվել են 1997-1998 թվականներին։ 2000-ական թվականներին հայ-իսրայելական արշավախումբը պեղումներ է իրականացրել գերեզմանոցի տարածքում։ Հայտնաբերվել են 64 ամբողջական տապանաքարեր և ավել մեծ թվով տապանաքարերի բեկորներ։ Տապանաքարերից 10-ը կրում են եբրայերեն և արամեերեն արձանագրություններ։ Ամենավաղ թվագրված տապանաքարը 1266 թվականով է, իսկ ամենաուշը՝ 1346 թվականով։ Այսպիսով, տապանքարերի արձանագրությունները ցույց են տալիս, որ հրեական համայնքն այստեղ ձևավորվել է 13-րդ դարի երկրորդ կեսին և գոյատևել է մոտ 70 տարի։
Տապանաքարերի վրայի մոտ 20 արձանագրություններ, բացի արամեերեն երկու արձանագրություններից, վերծանվել են։ Օրինակ նման մի տապանագրում հայրը ողբում է վաղամեռիկ որդու մահը և իր հավատն արտահայտում հոգու անմահությանը։
Հետաքրքիր է, որ Եղեգիս գյուղում այն վայրը, որտեղ գտնվում է գերեզմանոցը, հայտնի է «Յապոնի բաղեր» անունով։
Հրեական համայնքի գոյությունը փաստող արձանագրությունները կարևոր պատմական փաստ են Վայոց ձորի պատմության տվյալ ժամանակաշրջանի ուսումնասիրության համար։






«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
10918:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
177Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
29916.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
111015.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52012.09.2026, 21:42