Ռումինիայի վարչապետը խորհրդական է նշանակել ռոբոտին
![]() 776 Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 00:24 Ռումինիայի վարչապետ Նիկոլաե Չուկեն ION-ին նշանակել է արհեստական ինտելեկտի հետ աշխատելու «պատվավոր խորհրդական»։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է ինքը՝ Չուկեն։ «Ռումինիայի կառավարությունն աշխարհում առաջինն է, որն ունի արհեստական ինտելեկտի վրա հիմնված պատվավոր խորհրդական։ Այն կոչվում է ION և հավաքելու է ռումինացիների կարծիքները հանրային տարածքից ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարբեր թեմաների վերաբերյալ: Այսպիսով, կառավարությունը ցանկացած պահի կկարողանա խորհրդակցել հասարակական կարծիքի հետ այն հարցերի շուրջ, որոնք քննարկվում են գործադիր իշխանությունների մակարդակով»,- գրել է Չուկեն։ Նա նշել է, որ նախագիծը 100%-ով ռումինական է՝ դիզայնից մինչև ծրագրային ապահովման մշակում և ապարատային աջակցություն: «Խորհրդականի» խնդիրն է համացանցից հաղորդագրություններ հավաքել Ռումինիայի քաղաքացիների «առօրյա խնդիրների» մասին, ինչպես նաև տեղեկատվություն տարածել պաշտոնյաների միջև «համապատասխան պետական քաղաքականության իրականացման համար»։ |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
