«Երբ մեր մարզիկները հաջողություն են գրանցում, ավելանում են այդ մարզաձևով զբաղվել ցանկացող երեխաները». նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը. «Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում։
Որպեսզի մեր մարզիկները կենտրոնանան միայն իրենց մարզավիճակի և լավ արդյունքներ գրանցելու վրա՝ պետությունը գործարկել է խրախուսման քաղաքականություն նման հաջողություններ գրանցող մարզիկների համար։
Նախորդ տարեվերջին Արթուր Դավթյանը 18,2 մլն ՀՀ դրամ ստացավ իր փայլուն մրցելույթների համար՝ 10 մլն ՀՀ դրամ՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, 3,2 մլն ՀՀ դրամ՝ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվելու համար, 5 մլն ՀՀ դրամ՝ որպես տարվա 10 լավագույն մարզիկներից մեկը։ Բացի այդ, հաջող մրցելույթների համար, ինչպես նաև Փարիզի օլիմպիական խաղերին պատշաճ պատրաստվելու համար մարզիկը ստանում է ամենամսյա վճարներ՝ ավելի քան մեկ միլիոն դրամ։
Ամեն անգամ, երբ մեր մարզիկները հաջողություն են գրանցում, ավելանում են այդ մարզաձևով զբաղվել ցանկացող երեխաները՝ ցանկանալով նմանվել մարզիկներին։ Դրանով մեր մարզիկները ոգևորում են մեր երեխաներին, նրանց առաջ մղում դեպի իրենց երազանքներն ու նպատակները»։

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
103Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
99Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
23231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
32530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
170227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
59427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
166827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
174926.10.2026, 23:01