Հաագան հրաժարվել է հետաքննել «Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած պայթյունները

«Հյուսիսային հոսք»-ում տեղի ունեցած պայթյունները չեն հետաքննվի Հաագայում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործությունների հետապնդման միջազգային կենտրոնի շրջանակներում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Եվրոհանձնաժողովի ներկայացուցիչ Քրիստիան Վիգանդին:
Նա բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք Միջազգային կենտրոնը նախատեսում է հետաքննել ռուսական գազատարների վրա տեղի ունեցած ահաբեկչությունները։ Ըստ Վիգանդի, այս հաստատությունը կքննարկի միայն ռազմական հանցագործությունները, որոնք կատարվել են բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդների կողմից:
«Ագրեսիայի հանցագործությունները վերաբերում են երկրի բարձրագույն քաղաքական և ռազմական առաջնորդների կողմից իրականացված ռազմական հանցագործություններին... Ինչպես մենք բազմիցս ասել ենք, խողովակաշարերի հետ կապված հետաքննությունը պետք է իրականացվի ազգային իշխանությունների կողմից», - ասել է Վիգանդը:

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել
13610:18
«Ունեցել ենք նաև այսպիսի հոկտեմբերի սկիզբ»․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7209:42
«Շնորհքով և զգույշ պետություն է Ռուսաստանը. նույնիսկ Շմայսը դրա մասին կվկայի». Կարեն Հեքիմյան
8109:18
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
7208:00
«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
11302:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
20500:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
13200:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
28400:07