Երեխան 2 տարի ապրել էˋ թոքերի մեջ ասեղ

Դոնի Ռոստովի տարածաշրջանային մանկական կլինիկական հիվանդանոցում բժիշկները 11-ամյա տղայի թոքից ասեղ են հեռացրել: Պարզվել է, որ այն երեխայի մարմնի մեջ է հայտնվել երկու տարի առաջ։
Տղան վերջերս հիվանդանոց էր ընդունվել բարձր ջերմությամբ և կրծքավանդակի ցավով։ Հետազոտության ժամանակ բժիշկները նրա աջ թոքում օտար մարմին են նկատել։ Երեխան խոստովանել է, որ երկու տարի առաջ ներ է շնչել ասեղը՝ դերձակի քորոցը, և ոչ մեկին չի ասել այդ մասին:
Երկու տարի շարունակ թոքերի ասեղը չի անհանգստացրել տղային, սակայն, ի վերջո, հիվանդանոց գնալու պատճառ է դարձել։
Հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Գլեբ Նովոշինովն ասել է, որ ասեղը կարելի է հեռացնել երկու եղանակով՝ կա՛մ մատներով գտնելով ու դուրս հանելով, կա՛մ հեռացնելով թոքի մի հատվածի հետ միասին։ Վերջին տարբերակն, իհարկե, ազդեցություն կունենա հիվանդի առողջության վրա։
Սակայն վիրաբույժ Գալուստ Ֆրանցյանցը երկար տարիների փորձի շնորհիվ կարողացել է շոշափելիորեն գտնել առարկան և հանել։ Վիրահատությունը բարեհաջող է անցել, տղան ապաքինվում է։

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
259Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
36105.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
67704.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
36304.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
32204.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
76230.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
74530.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
86128.10.2026, 15:06