820 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից. շրջափակման 89-րդ օրվա ամփոփում
![]() 773 Ուրբաթ, 10 մարտի, 2023 թ., 17:42 Պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների համար կառուցվող տների շինարարությունը գրեթե դադարեցված է Առանձնատների մեծ մասի շինարարությունն ավարտման փուլում է, բայց շինանյութի պակասի պատճառով այս պահի դրությամբ աշխատանքները, ինչպես նաև արտաքին ենթակառուցվածքների կառուցումը, գրեթե չեն իրականացվում։ Եթե չլիներ շրջափակումը, ապա առաջին 40 առանձնատները շահագործման կհանձնվեին արդեն իսկ անցած տարեվերջին և 2023 թվականի սկզբին։ Ադրբեջանցիների կողմից արգելափակված ճանապարհի բացվելու դեպքում թաղամասի շինաշխատանքները կվերսկսվեն, և շատ կարճ ժամկետում կառուցված առաջին տները կհանձնվեն շահագործման։ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի 8֊ի ժամը 21։30-ից մարտի 9-ի ժամը 04։15-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Ասկերանի և Քաշաթաղի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։ Մարտի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն այն մասին, թե իբր նույն օրը՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների ուղեկցությամբ, Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհով անցել է Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն։ Այս կապակցությամբ հարկ ենք համարում ընդգծել, որ Ադրբեջանի ՊՆ տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և հանդիսանում է ադրբեջանական կողմի՝ միջազգային հանրությանը մոլորեցնելուն ուղղված հերթական կեղծիք: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանական զինված ուժերի դիվերսիոն խմբի կողմից 2023 թվականի մարտի 5-ին իրականացված ահաբեկչական գործողության մասին։ Զեկույցը պատրաստվել է բաց և փակ տարբերակով՝ հայերեն և անգլերեն։ Այն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 8-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնց համաձայն՝ Հրանտ Սաֆարյանն ազատվել է ԱՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: ԱՀ գյուղատնտեսության նախարար է նշանակվել Գեորգի Հայրիյանը: Արմեն Մանգասարյանն ազատվել է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից, և նախարար է նշանակվել Վահրամ Առաքելյանը: Արամ Սարգսյանն ազատվել է ԱՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնից: ԱՀ քաղաքաշինության նախարարի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է նախարարի տեղակալ Ազատ Համբարձումյանին: Հանրապետության նախագահի ավելի վաղ հաստատած Կառավարության որոշումների համաձայն՝ Գեորգի Հայրիյանն ազատվել էր ԱՀ ջրային կոմիտեի նախագահի պաշտոնից, որի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահվել է կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արարատ Խաչատրյանին, իսկ Վահրամ Առաքելյանն ազատվել էր ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի տեղակալի պաշտոնից: Շրջափակման ընթացքում Արցախի Հանրապետության տնտեսությանը հասցվել է շուրջ 160 մլն ԱՄՆ դոլարի վնաս՝ հանգեցնելով ավելի քան 17 տոկոսի չափով ՀՆԱ-ի կանխատեսված տարեկան ցուցանիշի (903 մլն դոլար) չապահովմանը: |

««Անկլավների» հանձնման գործողությունն օրերի հարց է». Վլադիմիր Մարտիրոսյան
7503:06
«Որպես հասարակություն՝ պետք ա պատրաստ լինենք էս ամենին». Սամվել Հայրապետյան
15702:06
«Հազարամյա ինստիտուցիոնալ մնացած միակ հայկական կառույցը՝ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ, այդպես էլ չի հնչեցնում ղողանջները». Աննա Կոստանյան
15201:30
«Արցախում ընդհանրապես լույս չկա, մարդիկ փնտրում են կորած հարազատներին». Արև Դանիելյան
18101:18
«Դեռ փորձություններն առջևում են, իսկ մենք հոգով տկարանալու, թևաթափ լինելու իրավունք չունենք». Տարոն Սիմոնյան
18900:18
Հանրապետության հրապարակում վնասվածքներ ստացած Գեղամ Մանուկյանը վիրահատվել է
20100:12
Հավաքագրվում են տվյալներ զոհված և ճակատագիրը անհայտ քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ
17500:00
«Հայության պատմությունը գոյապայքար է եղել միշտ և պայքարը երբեք չի դադարում». Ռուբեն Մելքոնյան
243Երեկ, 23:30
