«ՀՖՖ-ի կողմից «Փյունիկ»-ի դեմ քայլերը տեղավորվում են «մերոնք-ձերոնք» սկզբունքով բաժանումների մեջ»․ Ա. Թևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Թավշյա» տղաներն ու աղջիկներն իրենց առաջնորդի գլխավորությամբ սևի ու սպիտակի են բաժանում մարդկանց բոլոր ոլորտներում, ավիրում են բոլոր ոլորտներում, ձախողվում են բոլոր ոլորտներում, թալանով են զբաղվում բոլոր ոլորտներում։ Անմասն չի մնացել նաև ֆուտբոլային աշխարհը․ տղաների ազգային հավաքականը ծանր վիճակում է, իսկ աղջիկները պարտվում են ոչ ֆուտբոլային հաշիվներով։
Ինչ մնում է ՀՀ ներքին առաջնությանը, ապա այստեղ գործ ունենք հովանավորչության և խառնակչության հետ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի դեմ արվող քայլերն ամբողջությամբ տեղավորվում են «մերոնք-ձերոնք» սկզբունքով բաժանումներ իրականացնելու քաղաքականության մեջ։
Տարիներ շարունակ Արցախն Ադրբեջանին հանձնելու քարոզով զբաղված կայքի ներկայացուցիչ Արմեն Մելիքբեկյանին ու «Հայկական ժամանակում» աշխատած Արմեն Նիկողոսյանին հայկական ֆուտբոլը հանձնելու հետևանքը սա պետք է լիներ»:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
103Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
99Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
23231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
32530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
170227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
59427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
166827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
174926.10.2026, 23:01