«ՄՏՍ Հայաստան»-ը վաճառվում է

Հեռահաղորդակցության կապի օպերատոր «ՄՏՍ Հայաստան»-ի բաժնետոմսերի առքուվաճառքի շուրջ գործընթացները վերջնականացման փուլում են։ Ընկերությունն արդեն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ բաժնետոմսերի առքուվաճառքի թույլտվություն ստանալու համար, այս մասին գրում է «ՍիվիլՆեթ»-ը:
Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել է իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվեց հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։
Հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Հունանյանն ասաց՝ «ՄՏՍ-Հայաստան»-ի դիմումին հանձնաժողովն ընթացք է տվել, ու այժմ քննարկումների փուլն է.
«Գործարքը դեռ տեղի չի ունեցել, համաձայնեցման փուլն է, ու դա առևտրային գաղտնիք է ընկերության համար»,- նշեց նա։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Կլաուդիա Բուշը ԵՄ դեսպանների հետ ուղևորվել է Սյունիք
2720:00
Հրդեհի հետևանքով 5000 բաժանորդ հոսանքազրկված է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
7919:30
«Տաշիրենց բացատրեք, որ Տիգրանաշենի թեման անգամ Տիգրանաշենում ապրողներին չի հուզում». Արգիշտի Կիվիրյան
5919:24
«Պատկերացրեք՝ թուրքը գրավել է Երևանը և ինչ-որ մի հաջիև նշանակվել է գեներալ-նահանգապետ. ի՞նչ կաներ». Դավիթ Վանյան
8417:36
«Եթե ԱՄՆ-ն ռազմական ագրեսիա ցուցաբերի, ամբողջ տարածաշրջանը կհայտնվի ավելի մեծ հակամարտության մեջ». իրանցի գեներալ
12017:00
«Ամենապրոֆեսիոնալ լրագրությունն անգամ ի զորու չէ որևէ էական բան փոխելու, երբ գործում է ուժի իրավունքը». Արման Ղարիբյան
7816:36
«Հաղթող մարդուն քայլ առ քայլ, հետևողականորեն վերածեցին բթացած մանկուրտի». Արմեն Հովասափյան
7716:06
«Դիտարկումներ՝ այսօրվա ՏԻՄ ընտրություններից». Անկախ դիտորդ
7215:54