Հայ շախմատիստների արդյունքները՝ Եվրոպայի անհատական առաջնությունում

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին Հայաստանը մասնակցել է 13 ներկայացուցչով:
Հայ շախմատիստներից լավագույն արդյունքը ցույց են տվել Սամվել Տեր-Սահակյանը, Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 11 հնարավորից վաստակելով 7,5-ական միավոր: Վերջնարդյունքում Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 32-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 39-րդ, իսկ Սամվել Տեր-Սահակյանը՝ 41-րդ հորիզոնականը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան՝ վաստակած 8,5 միավորով: Նույնքան միավոր են վաստակել Ռումինիան ներկայացնող Կիրիլ Շևչենկոն և բելգիացի Դանի Դարդան, որոնք լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո զբաղեցրել են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները:
Մրցաշարի արդյունքներով 23 ուժեղագույն շախմատիստներ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր են նվաճել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էմին Օհանյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Մանուել Պետրոսյանը վաստակել են 7-ական միավոր: Ի դեպ, Գաբրիել Սարգսյանն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել, տարել է 3 հաղթանակ և 8 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով՝ մրցաշարային աղյուսակում կիսելով 40-74-րդ տեղերը:
Ռոբերտ Փիլիպոսյանը և Մամիկոն Ղարիբյանը 6,5 միավոր են վաստակել, Արմեն Բարսեղյանը՝ 6, Ալեքս Սահակյանը՝ 5,5, իսկ Սարգիս Մանուկյանը՝ 4,5 միավոր:
Եվրոպայի առաջնության արդյունքներով Մամիկոն Ղարիբյանը 3-րդ անգամ լրացրել է միջազգային գրոսմայստերի, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ միջազգային վարպետի նորման: Վահե Դանիելյանը և Էմին Օհանյանը 2-րդ անգամ են լրացրել միջազգային գրոսմայստերի նորման: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
103Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
99Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
23231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
32530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
170227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
59427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
166827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
174926.10.2026, 23:01