Մ23 ԵԱ. Աշոտ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության երկրորդ մրցումային օրը կիսաեզրափակիչ դուրս եկած Հայաստանի միակ ներկայացուցիչ Աշոտ Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:
67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում Խաչատրյանը 0:11 հաշվով պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Դիեգո Չխիկվաձեին:
Աշոտ Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր Ֆրանսիայի ներկայացուցիչ Յանիս Նիֆրիին: Քառորդ եզրափակիչում Խաչատրյանը ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթանակի էր հասել լեհ Ալեքսանդր Մելեւչիկի նկատմամբ:
Քիչ անց կմեկնարկեն եզրափակիչներն ու բրոնզե մեդալի համար գոտեմարտերը:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականից ոսկե մեդալի գոտեմարտ կանցկացնի 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը: Մրցակիցը ռումինացի Դենիս Ֆլորին Միհայն է:
Բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն Հովհաննես Հարությունյանը (87 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (130 կգ):
Հարությունյանի մրցակիցը կլինի մոլդովացի Գաբրիել Լուպասկոն, Ալբերտ Վարդանյանը բրոնզե մեդալը կվիճարկի չեխ Մարսել Ալբինիի հետ:

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
103Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
99Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
23231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
32530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
170227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
59427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
166827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
174926.10.2026, 23:01