Մ23 ԵԱ. Հովհաննես Հարությունյանը դարձել է բրոնզե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 87 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մինչև 23 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։
Հարությունյանը երրորդ տեղի համար գոտեմարտում 13 վայրկյանում մաքուր հաղթանակ է տոնել մոլդովացի Գաբրիել Լուպասկոյի նկատմամբ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը դարձել է մինչև 23 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։
Հիշեցնենք՝ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը Հայաստանի ազատ ոճի հավաքականը մասնակցում է 10 մարզիկով։ Հայկական հավաքականի կազմում են Էդիկ Հարությունյանը (57 կգ) , Մեժլում Մեժլումյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Նարեկ Գրիգորյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ), Խաչատուր Խաչատրյանը (97 կգ), Մարտին Սիմոնյանը (125 կգ)։

Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
103Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
99Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
23231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
32530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
170227.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
59427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
166827.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
174926.10.2026, 23:01