Քննչական կոմիտեի և դատախազության ջրերը մեկ առվով չեն հոսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ դատախազության ջրերը մի առվով չեն հոսում, և իրավապահ համակարգի երկու կառույցների ներքին գզվռտոցը մի օր կպայթի: Իրավիճակը երկու համակարգերի միջև առավել լարված է հատկապես Երևան քաղաքում:
«Մասնավորապես, Քննչական կոմիտեի քննիչները շատ դեպքերում համաձայն չեն լինում դատախազների հանձնարարականների հետ և առարկում են նրանց որոշումների դեմ, նրանց միջև բացակայում է կենդանի շփումը։ Ամենաուշագրավն այն է, որ քննիչների և դատախազների առարկությունները միայն հայհոյանքներ են ու խիստ վիրավորանքներ միմյանց հասցեին:
Դատախազների և քննիչների այս հակասությունը ազդում է վարույթների քննությունների ընթացքի վրա, խախտվում են վարույթների մասնավոր մասնակիցների իրավունքները:
Մեր տեղեկությունների համաձայն՝ իրավիճակի մասով, չի բացառվում, փաստաբանները առաջիկայում հանդես գան հայտարարութամբ, որ այս երկու մարմինների հակասությունների արդյունքում տուժում են քաղաքացիները, ուստի ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը կոնկրետ քայլեր պետք է իրականացնեն, այլապես մեծ բունտ է հասունանում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին՝ ոչ․ «Հրապարակ»
7509:24
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
6908:18
«Սահմանադրությունը քաղաքական մարտավարությանը վերաբերող դրույթներով ծանրաբեռնելը նպատակահարմար չեմ համարում». Արման Մելիքյան
13800:00
Հարսի և փեսայի «iPhone»-ները գողացել են եկեղեցու խորանի մոտից
154Երեկ, 23:06
«Այգեստան գյուղի դպրոցում երեխայի են ծեծել». Սյուզի Բադոյան
136Երեկ, 22:43
«Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում»․ Նիկոլ Փաշինյան
143Երեկ, 22:36
«Դատարանում հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի»․ Արփինե Սարգսյան (տեսանյութ)
110Երեկ, 21:48
ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
244Երեկ, 20:19