Նիդերլանդները պետական ծառայողներին արգելել է TikTok-ն օգտագործել աշխատանքային սարքերում

Նիդերլանդների Ներքին գործերի և թագավորական գործերի նախարարության պետքարտուղար Ալեքսանդրա վան Հեյֆելենը խորհրդարանին ուղղված նամակում ասել է, որ երկրի պետական ծառայողները շուտով այլևս չեն կարողանա օգտագործել TikTok հավելվածն իրենց աշխատանքային շարժական սարքերում: Հաղորդվում է, որ համապատասխան որոշումն ընդունել է կառավարությունը՝ հաշվի առնելով Գլխավոր հետախուզության և անվտանգության ծառայության առաջարկությունը։
Վան Հեյֆելենի կողմից հրապարակված որոշման համաձայն, առաջին փուլում՝ այսօր, քաղծառայողներին խորհուրդ է տրվում չօգտվել TikTok-ից։ Հաջորդ քայլում պաշտոնյաների գրասենյակային հեռախոսները կկարգավորվեն լռելյայն՝ չհաստատված հավելվածների տեղադրումը կանխելու համար, այսինքն, «հավելվածների տեղադրումը, որոնք կարող են օգտագործվել լրտեսության համար, կդառնա անհնար»։
Ըստ Նիդերլանդների հեռարձակման կորպորացիայի, տեղադրման իրական արգելքը «կտարածվի TikTok սոցիալական ցանցի վրա, որը պատկանում է չինական ByteDance տեխնոլոգիական ընկերությանը»։

«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
24Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
67Երեկ, 23:37
«Բնակարանում ձևափոխումն օրինականացնելու համար որքա՞ն պետք է վճարեք և ե՞րբ հարևանների համաձայնությունը պետք չէ». Դավիթ Հովհաննիսյան
57Երեկ, 23:00
«Փաշինյանի ցայտնոտը կամ Никол, ты не прав». Արթուր Խաչատրյան
50Երեկ, 22:54
«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
57Երեկ, 22:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
58Երեկ, 22:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
72Երեկ, 22:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
72Երեկ, 21:24