Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Արցախի խորհրդարանը լիագումար նիստում կքննարկի Արայիկ Հարությունյանի նախաձեռնած Սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ ֆորսմաժորային իրավիճակներում, երբ, օրինակ, նախագահը անսպասելի հրաժարական է տալիս, մահանում է կամ, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, այլևս ի վիճակի չէ պաշտնավարել, նախագահ ընտրելու լիազորություն կտրվի խորհրդարանին: Սա, ընդգծենք, չի վերաբերում նախագահի հերթական ընտրություններին. այս դեպքում նախագահին Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրելու է ժողովուրդը: Արցախի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը երեկ դրական եզրակացություն տվեց նախագծին:
Այսպիսով, Սահմանադրական բարեփոխումների նախագիծն այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ կքննարկվի, քվեարկություն, սակայն, այսօր չի լինի: Քննարկման ժամանակ պատգամավորները իրենց առաջարկները կներկայացնեն՝ նախագծի հետ կապված, որից հետո այն կգնա Գերագույն դատարան: Դատարանը 10-օրից մինչև 6-ամսյա ժամկետում իր եզրակացությունը կներկայացնի՝ նախագծի հետ կապված, որից հետո նորից այն կվերադառնա խորհրդարան և արդեն քվեարկության կդրվի: Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի 2/3-ով (22 պատգամավոր)»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Իմ ամենամեծ խնդիրը, որը պետք է լուծեմ, խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
1519:54
Քննարկվել են ՀՀ-ի և Թուրքիայի միջև ԶԼՄ-երի միջոցով երկխոսության հնարավորությունները
4219:42
«Քննարկումը պետք է հիմնվի փաստերի, ոչ թե նվաստ վիճակից ծնված նախանձի ու ենթադրությունների վրա»․ Րաֆֆի Ասլանյան
3419:24
«Այնպես չէ, որ այս պահանջի կատարումն Ադրբեջանին զերծ կպահի նոր պահանջներ ներկայացնելուց»․ Արգիշտի Կիվիրյան
5019:06
«Առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգը, ցանկացած դիտանկյունից, հայերն են»․ Մհեր Հակոբյան
6218:42
«Մեր հարիֆը հիմա էլ ընկած է թուրքերի ոտքերը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8618:18
Ավտովթար՝ Լոռու մարզում․ 2 վիրավորներից մեկն անչափահաս է, մյուսը՝ հղի կին
9617:42
«Էս տղան թուրքերին իշմար ա տալի՞ս, թե՞ միանգամից «էստի՛ համեցեք» ա անում»․ Արմենակ Դանիելյան
9517:30