Լեհաստանը փշալարեր է կապել Ռուսաստանի հետ սահմանին
![]() 621 Հինգշաբթի, 23 մարտի, 2023 թ., 20:54 Լեհաստանն արդեն 107 կմ երկարությամբ ժամանակավոր փշալար է անցկացրել Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանին։ Այս մասին լեհական մամուլի գործակալությանը հայտնել է Ռուսաստանին սահմանակից Վարմինսկո-Մազուրի նահանգի սահմանապահ ծառայության մամուլի քարտուղար Միրոսլավա Ալեքսանդրովիչը։ «Մենք արդեն մոտ 107 կմ պատնեշ ենք կառուցել»,- ասել է նա։ 2,5 մետր բարձրությամբ և 3 մետր լայնությամբ պատնեշը լեհական բանակի կողմից կառուցվում է 2022 թվականի նոյեմբերի սկզբից։ Ինչպես նշել են Վարշավայում, այս որոշումը կայացվել է այն պատճառով, որ Ռուսաստանը բացել է Կալինինգրադի շրջանի օդանավակայանը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ինքնաթիռների համար, ինչը միգրացիոն ճնշման սպառնալիք է ստեղծում։ Անցյալ տարի լեհ սահմանապահներն արձանագրել են Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի ապօրինի հատման 11 դեպք, այս տարի՝ միայն մեկ։ Ապրիլի առաջին կեսին սահմանի այս հատվածում կսկսվի էլեկտրոնային պատնեշի ստեղծումը՝ հետագծման համակարգերով։ Այս աշխատանքները նախատեսվում է ավարտել սեպտեմբերին։ Պատնեշը ծածկելու է սահմանի 200 կմ երկարությունը և լինելու է սենսորների և տեսախցիկների համակարգ, որը թույլ կտա շուրջօրյա վերահսկել իրավիճակը։ Ծրագրի արժեքը գնահատվում է 82 մլն դոլար։ Լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն ճգնաժամի պատճառով Լեհաստանն անցած տարվա հունվարին սկսել է 186 կմ ընդհանուր երկարությամբ այս հատվածում նոր պատնեշ կառուցել։ Այն հասնում է 5,5 մ բարձրության և հագեցած է ժամանակակից հսկողության սարքավորումներովˋ ներառյալ տեսախցիկները և շարժման սենսորները: Բելառուսի հետ Լեհաստանի սահմանի ընդհանուր երկարությունը 418 կմ է, իսկ Ռուսաստանի հետ ցամաքայինը՝ 210 կմ։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
