«Քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն էպատաժի վերածելը նողկանք է առաջացնում». Լևոն Սարդարյան
![]() 155 Երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ., 16:54 Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկվանից ամենաշրջանառվող թեմաներից մեկը բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հայտարարությունն էր՝ կապված ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և այլ երկրի դրոշի տակ հանդես գալու հետ։ Նրա հիմնական բողոքը պայմանավորված էր հանգամանքով, թե պետությունը (այս դեպքում՝ իշխանությունները) հավուր պատշաճի չեն վերաբերվել աշխարհի չեմպիոն դարձած մազիկի հետ։ Հետո հայտնի դարձավ, որ Իսրայելյանն ստացել և ստանում է ֆինանսական աջակցություն և օդում ճախրող մնաց միայն «աշխարհի չեմպիոն» գրառմամբ օդապարուկը (воздушный змей)։ Բայց էստեղ էլ մի նրբություն կա։ Իսրայելյանը, իհարկե, չեմպիոն է, բայց ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ մրցաշարի, ինչը, սակայն, նրան չի խանգարում պնդել ու կարծել, թե իրեն պետք է վերաբերվել որպես մեծահասակների չեմպիոնի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Զուտ որպես հիշեցում ասեմ, որ տարբեր մարզաձևերում (էդ թվում՝ բռնցքամարտում) ունենք ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիրներ, բայց էդ տղերքն իրենց չեն «ճղում», թե՝ պետություն ջան, ինձ գլխիդ վրա դրած ման տուր։ Ու սա խոսում է ոչ թե նրանց «հարիֆության», այլ Էրիկի չհիմնավորված ու, ինչու չէ, նրա վրա եղած կողմնակի ազդեցության մասին։ Աղբյուրը` Լևոն Սարդարյան |

«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան
16116:36
«Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
24212:24
«Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
15612:06
«Ձեր անունն էնքան մեծ ա, չէինք կարա փոքր կառուցեինք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Աբրահամին (տեսանյութ)
23411:54
«Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»․ «Ուրարտու» ՖԱ
16109:48
Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ
114016.04.2026, 22:33
Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ
54415.04.2026, 22:54
«Սա քաղաքական միջամտություն է, որը հղի է միջազգային հետևանքներով»․ Սուրեն Սուրենյանց
59314.04.2026, 11:48
