Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Զելենսկին այցելել է Ռուսաստանի հետ սահմանակից տարածաշրջան

Զելենսկին այցելել է Ռուսաստանի հետ սահմանակից տարածաշրջան
408
Երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ., 21:48

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պաշտոնական կայքում տեղադրված հրապարակման մեջ ասվում է, որ Ուկրաինայի առաջնորդն այցելել է Ախտիրկա քաղաք, որը գտնվում է երկրի հյուսիսում՝ Սումիի շրջանում, Ռուսաստանի հետ սահմանին մոտ։
Ուկրաինայի նախագահը Ախտիրկայի հրապարակներից մեկում իր այցի ընթացքում հանդիպել է մի քանի տասնյակ ուկրաինացի զինծառայողների և քաղաքացիական անձանց հետ։

Բացի այդ, Զելենսկին ասել է, որ այցելել է Ուկրաինայի Զինված ուժերի առաջավոր դիրքեր Զապորոժիեի շրջանի՝ Կիևի կողմից վերահսկվող հատվածում, ինչպես նաև մեքենայով մտել Դնեպրոպետրովսկի մարզի Նիկոպոլ քաղաք։