Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. Հայաստանի հավաքականների կազմերը
![]() 417 Հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ., 22:48 Հայտնի է, թե Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց և կանանց հավաքականներն ինչ կազմերով կմասնակցեն Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մրցահարթակ դուրս կգան Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը և Արա Աղանյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը (երկուսն էլ՝ 109 կգ), Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ +109 կգ): Կանանց հավաքականի կազմում մրցահարթակ դուրս կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելա Յայլյանը (երկուսն էլ՝ 55 կգ), Անուշ Արշակյանը (64 կգ), Տաթև Հակոբյանը և Էմմա Պողոսյանը (երկուսն էլ՝ 76 կգ), Աննա Ամրոյանը և Լիանա Գյուրջյանը (երկուսն էլ՝ 81 կգ), Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը (երկուսն էլ՝ 87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ)։ Տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Փաշիկ Ալավերդյանի, իսկ կանանց հավաքականը՝ Արտաշես Ներսիսյանի գլխավորությամբ: Հիշեցնենք, որ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը: Ծանրամարտի Եվրոպայի 101֊րդ առաջնությանը մասնակցելու է եվրոպական 40 երկրի 380 մարզիկ: Խաղարկվելու է մեդալների 20 հավաքածու՝ տղամարդկանց և կանանց 10-ական քաշային կարգերում: Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: |

«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան
16116:36
«Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
24212:24
«Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
15612:06
«Ձեր անունն էնքան մեծ ա, չէինք կարա փոքր կառուցեինք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Աբրահամին (տեսանյութ)
23411:54
«Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»․ «Ուրարտու» ՖԱ
16109:48
Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ
114016.04.2026, 22:33
Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ
54415.04.2026, 22:54
«Սա քաղաքական միջամտություն է, որը հղի է միջազգային հետևանքներով»․ Սուրեն Սուրենյանց
59314.04.2026, 11:48
