Իզաբելլա Յայլյանը՝ ծանրամարտի Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:
Յայլյանը պոկում վարժությունում կամային բարձր հատկանիշների շնորհիվ գլխավերևում պահել է 87 կգ կշռող ծանրաձողը՝ հաջող կատարելով միայն երրորդ մոտեցումը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին: Ալեքսանդրա Գրիգորյանը պոկում վարժությունում հաջող է կատարել երեք մոտեցումներից երկուսը՝ գլխավերևում պահելով 80 կգ կշռող ծանրաձողը: Հրում վարժությունում արդեն Յայլյանը հաջող կատարելով երկու մոտեցում՝ բարձրացրել է 109 կգ կշռող ծանրաձողը և արժանացել փոքր բրոնզե մեդալին, իսկ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ 99 կգ արդյունքով, դուրս է մնացել մեդալային պայքարից:
Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել է Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կոտրուտան (201 կգ՝ 91+110), իսկ փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սամուլյակը (199 կգ՝ 90+109):



Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
76Երեկ, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
77Երեկ, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
21631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
31130.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
166327.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
58627.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
163127.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
171226.10.2026, 23:01