Ազատ ոճային ըմբիշներն այսօրվանից սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
![]() 263 Երկուշաբթի, 17 ապրիլի, 2023 թ., 13:42 Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում այսօր մեկնարկում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Առաջինը պայքարի դուրս կգան ազատ ոճային ըմբիշները: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ): Այսօր՝ մրցումային առաջին օրը, Հայաստանը կունենա 5 ներկայացուցիչ: Մանվել Խնձրցյանը (57 կգ) պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ ուժերը կչափի Բուլղարիայի ներկայացուցիչ Գեորգի Վանգելովի հետ, Վազգեն Թևանյանը (65 կգ) 1/8 եզրափակչում կգոտեմարտի Իսրայելի ներկայացուցիչ Ջոշուա Ստյուարտ Ֆինեսիլվերի հետ, Արման Ավագյանը (79 կգ) նույն փուլում կհանդիպի Միխայիլ Իլիև Գերգիևի հետ, Սերգեյ Սարգսյանը (97 կգ) կգոտեմարտի գերմանացի Էրիկ Սվեն Տիելեի հետ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից, որտեղ կմրցի կա՛մ սլովակ, կա՛մ մոլդովացի ըմբիշի հետ: Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Ազատ ոճայիններից հետո մրցագորգը կտրամադրվի հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ը: |

«Քննադատում են աշխարհի ռինգերում Հայաստանին ճանաչում բերողին»․ Մկրտիչ Իսրայելյան
16116:36
«Այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
24212:24
«Ձեզնից աշխարհի չափ շնորհակալ եմ, չգիտեմ՝ բառերով ոնց ասեմ սրտիս խոսքը»․ Արթուր Աբրահամը՝ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
15612:06
«Ձեր անունն էնքան մեծ ա, չէինք կարա փոքր կառուցեինք»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթուր Աբրահամին (տեսանյութ)
23411:54
«Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»․ «Ուրարտու» ՖԱ
16109:48
Մեսին գնել է ֆուտբոլային ակումբ
114016.04.2026, 22:33
Ծանրամարտի երիտասարդների առաջնությունում ՀՀ թիմերի կազմում հանդես կգա 10 մարզիկ
54415.04.2026, 22:54
«Սա քաղաքական միջամտություն է, որը հղի է միջազգային հետևանքներով»․ Սուրեն Սուրենյանց
59314.04.2026, 11:48
