Անդրանիկ Կարապետյանը փոքր ոսկե մեդալ նվաճեց՝ Եվրոպայի ռեկորդ սահմանելով

Ծանրամարտի աշխարհի առաջնության բրոնզեմեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի փոխչեմպիոն՝ Երևանում ընթացող առաջնությունում երկամարտի 374 կգ արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը Եվրոպայի ռեկորդ է սահմանել և արժանացել է փոքր ոսկե մեդալին՝ 178 կգ արդյունքով: Նա հաջող է կատարել բոլոր մոտեցումները: Հրում վարժությունում Կարապետյանը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները և գլխավերևում պահելով 196 կգ կշռող ծանրաձողը՝ զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը:
Այս քաշային կարգում երկամարտի ոսկե մեդալը նվաճել է Բուլղարիայի ներկայացուցիչ 18-ամյա Կառլոս Նազարը՝ 395 կգ արդյունքով սահմանելով աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ: Նազարը ռեկորդակիր է դարձել նաև հրում վարժությունում՝ ցուցադրած 221 կգ արդյունքով: Երկամարտի բրոնզե մեդալին արժանացել է Մոլդովայի ներկայացուցիչ Մարին Ռոբուն՝ 364 կգ արդյունքով:


Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
6821:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
7020:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
210Երեկ, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
30530.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
165527.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
58427.10.2026, 19:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» մրցանակակիր (տեսանյութ)
162327.10.2026, 09:31
Միջազգային մարմնամարզության ֆեդերացիան ցանկանում է դատավորներին փոխարինել արհեստական բանականությամբ
170426.10.2026, 23:01