Ամերիկացի փորձագետների կանխատեսմամբ՝ բանակցություններից հրաժարվելն Ուկրաինային բերելու է նոր կորուստներ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շարունակում է հրաժարվել Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման բանակցություններից։ Սակայն պարտությունն ընդունելուց և բանակցություններ սկսելուց նրա հրաժարումը կարող է հանգեցնել տարածքային մեծ կորուստների։ Այս կարծիքը Newsweek-ի համար գրված հոդվածում հայտնել են Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախկին դեսպան Դեյվիդ Ռանդելը և ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության նախկին քաղաքական խորհրդական Մայքլ Գֆելերը։
«Մինչ ուկրաինացի տղամարդկանց մի ամբողջ սերունդ մահանում է, տխուր իրականությունն այն է, որ Ուկրաինան Ռուսաստանին հաղթելու նույնքան հնարավորություն ունի, որքան Մեքսիկան՝ ԱՄՆ-ին»,- ասում են փորձագետները:
Նրանք ընդգծել են, որ ոչ ոք չէր սպասում, որ Կիևը թույլ կտա տարածքային կորուստներ, հատկապես՝ Ղրիմի կորուստը։ Այնուամենայնիվ, բանակցելու հարցում Զելենսկու դժկամությունն Ուկրաինայի դրությունն օրեցօր դարձնում է ավելի ու ավելի ծանր:
Ռունելը և Գֆոլլերը կոչ են արել կարգավորել հակամարտությունն այս փուլում, եթե ոչ ոք չի ցանկանում տեսնել, թե ինչպես է այն վերաճում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատման:

«Արևմուտքում վերջապես ձայներ են բարձրանում». Լևոն Զուրաբյան
1622:36
«Սահմանադրությունը պետք է պաշտպանի ինձ իշխանության կամայականությունից, ոչ թե դառնա ինձ ճնշելու գործիք». Վլադիմիր Մարտիրոսյան
4122:18
«Ինչո՞ւ Հայ մայրն ստիպված եղավ իր տան ներսում դիմակայել այն վտանգին, որը պետք է կանխվեր դեռ պետական սահմանին». Կարեն Արայան
5422:06
«Արսեն Թորոսյանը քպ-ականին չհասկացավ. բա ժողովրդի ջանը քա՞ր էր». Հայկ Մովսիսյան (տեսանյութ)
6121:24
Եվրոպական մթերային խանութներում քիբերհարձակման պատճառով սառցարաններում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է
13820:55
«Թե բա՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը». Մհեր Հակոբյան
6520:36
«Քո ակնոցների ոսպնյակները փոխելու ժամանակն է». Արսեն Թորոսյանը՝ գնաճը մատնացույց անող լրագրողին (տեսանյութ)
7719:54
Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
6819:42